Համբարձում Համբարձումյան

Ծնվել է 1984 թվականին: 

2007- ին ավարտել է Երևանի կինոյի և  թատրոնի պետական ինստիտուտի կինոդրամատուրգիայի բաժինը:  Նույն թվականին ստացել է գրականության բնագավառում տրվող «Նախագահի երիտասարդական մրցանակը»

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` սահմանապահ զորամասում:  Զինվորական ծառայությունից հետո գրել է պատմվածքներ և պաստառ-պատմվածքներ,  որոնց մեջ անդրադարձել է բանակում առկա խնդիրներին, ինչպես նաև՝ հետմարտիմեկյան Հայաստանի քաղաքական-հասարակական  հրատապ թեմաներին:

2011-ին  Արփի Ոսկանյանի հետ ստեղծել  է «Գրողուցավ» կայքը,  որտեղ հրապարակվում են հրատապ հասարակական, քաղաքական թեմաներ շոշափող գեղարվեստական ստեղծագործություններ և հրապարակախոսական հոդվածներ:

2012-ին ստացել է «Արձակ» պատմվածքների մրցույթի  գլխավոր մրցանակը «Կորեական դելիկատես» պատմվածքի համար:  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ մրցանակը «Հայկական Համայնապատկեր բաժնի լավագույն լուսաբանման համար»:

2013-ին ստացել է «Արձակ» պատմվածքների մրցույթի  գլխավոր մրցանակը «Համլետի հոր ուրվականը» պատմվածքի համար:

2017 թվականին ստացել է «Գրքի երևանյան փառատոնի»  առաջին մրցանակը «Արձակ» անվանակարգում: 

2018 թվականին տպագրվել է նրա առաջին «Կորեկան դելիկատես» գիրքը։ 

2021 թվականին ավարտել է իր դեբյուտային «Կորեական դելիկատես»  ֆիլմը, որը նկարահանվել է համանուն պատմվածքի հիման վրա։ 

Համբարձում Համբարձումյանը աշխատել է որպես շինարար,  լրագրող, թարգմանիչ և սցենարիստ: Այժմ դասավանդում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնում»:  Նրա պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, արաբերեն,  անգլերեն, ուկրաիներեն, ռուսերեն և բուլղարերեն: