Մհեր Արշակյան

Ծնվել եմ 1972-ի օգոստոսի 30-ին: Դպրոցն ավարտել եմ Մեղրու շրջանի Լիճք գյուղում: 1995-ին ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետն ու անմիջապես մտել լրագրություն: Աշխատել եմ երկու հեռուստաընկերությունում և մի քանի կայքերում: 1997-ին հրատարակեցի «Սիրող մարդը» վիպակը: 2017-ին «Անտարեսը» հրատարակեց «Յանուսի օրագրերը», իսկ 2020-իի փետրվարին՝ «Բանաստեղծության փոխարեն» ժողովածուն: Ընդունված է կարծել, որ լրագրող ու հրապարակախոս եմ: Եթե միայն նրանք իմանային, որ դա էլ չեմ…