Նորայր Սարգսյան

Նորայր Սարգսյանը ծնվել է 1994 թ․ Երևանում։ 2010-ին ավարտել է Երևանի Ար․ Երզնկյանի անվան համար 118 միջնակարգ դպրոցը։ 2010-2014 թթ․ սովորել է ՀՊՏՀ-ի կառավարման ֆակուլտետում, մասնագիտացումը՝ հակաճգնաժամային կառավարում։ 2016-ից աշխատում է որպես ծրագրավորող։ Գրել սկսել է ուսանողական տարիներից․ պատմվածքներն ու էսսեները տպագրվել են մամուլում ու գրական հանդեսներում։ 2018-ին տպագրել է առաջին գիրքը՝ «Չինական պատ» վերնագրով։ Գրքում ներառված է հեղինակի 14 պատմվածք։ 2019-ին  այդ գրքի համար արժանացել է նախագահի երիտասարդական մրցանակի։