Շագա Յուզբաշյան

Շագա Յուզբաշյանը կինոյի պատմաբան է, ուսուցող և թարգմանիչ, որ սկսած 2001-ից համատեղում է իր կյանքն ու գործունեությունը Փարիզում և Երևանում։ Ֆրանսիայի Փարիզ-8 համալսարանի կինոտեսության ասպիրանտ է, պաշտպանել է 2 դիպլոմ՝ կինոտեսության և պատմության, ինչպես նաև համր կինոյի մասնագիտացմամբ։ Մասնավորապես մասնակցել է Ֆրանսիական մշակութային հեռուստաալիք ARTE -ի իրականացրած «Նամուս» ֆիլմի վերանորոգմանը։ Երևանում ավարտել է մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի թատրոնի բաժինը, 1986-89 թթ աշխատել է ՀԱՅՖԻԼՄ կինոստուդիայում, այնուհետև տարբեր թատրոններում, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառում։ 1998-2000 թթ․ եղել է Արցախում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության թարգմանիչը։

Գրական տեքստն արտադրում է հիշողություն