Տաթև Չախեան

Տաթև Չախեանը պոետ է, թարգմանիչ և վիզուալ արտիստ։ Ծնվել է 1992 թ․, Երևանում, ապրում և ստեղծագործում է Լեհաստանում։ Երևանի Պետական Համալսարանում սովորել է մշակութաբանություն, ապա ուսումնասիրել քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ Ադամ Միցկևիչի անվան համալսարանում։ 

2018-ին հեղինակի առաջին՝ «անանձնա(գրա)յին» ժողովածուն առաջադրվել է «Ազատության եվրոպական պոետ» մրցանակին, թարգմանվել և հրատարակվել լեհերեն լեզվով։ Առանձին բանաստեղծություններ թարգմանվել են ավելի քան երկու տասնյակ լեզուներով, ներկայացվել եվրոպական և ասիական մի շարք երկրներում։ 

Տաթև Չախեանը հայ ընթերցողին է մատուցում լեհական և իրանական ժամանակակից թարգմանական պոեզիա, թարգմանում հեղինակների, ինչպիսիք են՝ Վիսլավա Շիմբորսկա, Չեսլավ Միլոշ, Ադամ Զագաևսկի, Ստանիսլավ Բառանչակ։ 

Տաթևը զբաղվում է նաև վիզուալ արվեստով, նախագծեր իրականացնում երաժիշտների, նկարիչների, ռեժիսորների հետ։ 

www.tatevchakhian.com

 

Ես դեպի գրականություն եմ մղվում՝ բացահայտելու մարդկային հասարակության և մարդկային ոգու գագաթներն ու վիհերը, այստեղ ես հույս ունեմ գտնել ո՛չ թե բացարձակ ճշմարտությունը, այլ՝ ճշմարտությունը պատումի, երևակայության ու սրտի։ 

Սալման Ռուշդի