Տիգրան Պասկևիչյան

Տիգրան Պասկևիչյանը բանաստեղծ, սցենարիստ, լրագրող, խմբագիր ու վավերագրող է։ Պոեզիայի («Ինքնուրույն աղոթք» , «Ձնեմարդու ավետարան») և արձակի («Դոն Կիխոտի օրագիրը», «Հրադադարի պատը»՝ Ղարաբաղի հարցին, պատերազմի և խաղաղության թեմային նվիրված հոդվածներ) երկուական ժողովածուների հեղինակ է, ինչպես նաև երկու տասնյակից ավելի վավերագրական ֆիլմերի հեղինակ և սցենարիստ։ Բանաստեղծությունները թարգմանվել և հրապարակվել են անգլերեն, ֆրանսերեն, կատալոներեն, իսպաներեն, ալբաներեն, ռումիներեն, վրացերեն։ Հայտնի է նաև որպես մեդիա ոլորտի գործիչ։ աշխատել է «Գարունում», եղել «Մաշտոց» ու «Եվ այլն․․» ինքնահրատ, ընդհատակյա թերթերի համահիմնադիրը։ 1990 -1992 թթ․․ Հանրային ռադիոյի և հեռուստաընկերության փոխտնօրենն էր։ 1992-1993 թթ․ հանդիսացել է «ԱՐ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1993-2003-ը ղեկավարել է Հայաստան համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժինը։2004-2008 թթ․ Շողակաթ հեռուստաընկերության ստեղծագործական խորհրդի անդամ էր, ինչպես նաև հեռուստաֆիլմերի և հաղորդումների արտադրության տնօրեն։ 2004-2012 թթ․ համագործակցել է բազմաթիվ լրատվամիջոցների հետ՝ հիմնականում որպես հեղինակ-սյունակավար։ 2000-ականների սկզբից ակտիվորեն ներգրավված է «Ֆակտում» ՀԿ-ի գործունեության մեջ, որի նախագծերից շատերը կապված են «Վերսուս» ստուդիայի արտադրության հետ։  Ներկայումս  «Ալիք Մեդիա» Հայաստանի գլխավոր խմբագիրն է։