Աննա Դավթյան-Գևորգյան

Աննա Դավթյան-Գևորգյանը (ծն․ 1985, Թբիլիսի) հետազոտող է, արևելագետ, անվտանգային հարցերով փորձագետ, հրապարակախոս, սյունակագիր։ Դպրոցական տարիքում անդամակցել է Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միության «Գրական ծիլեր» պատանեկան ակումբին։ Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Նաև արտաքին քաղաքականության թեմաներով մի շարք հեռուստառադիոնախագծերի հեղինակ-վարող է։ «Նկուղ» գրական ակումբի հիմնադիր անդամ է։