ՓԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի ՓԵՆ կենտրոնը հիմնադրվել է 1991 թ․-ին՝ անվանի հայ բանաստեղծ, թարգմանիչ և հանրային գործիչ Գևորգ Էմինի կողմից։ Հիմնադիր կառույցը պաշտոնապես կոչվում էր Հայկական Փ․Ե․Ն․ կենտրոն։ 1998 թ․-ին Հայակական Փ․Ե․Ն կենտրոնը վերագրանցվել է և ընդունել նոր կանոնադրություն՝ Աննա Հակոբյանի երկարամյա նախագահությամբ։ Կազմակերպությունը վերանվանվել է Հայկական Պ․Է․Ն կենտրոն՝ տուրք տալով կառույցի նախնական հապավում-անվանմանը (Կնիքի գրությունը՝ Հայկական Պոետների, Էսսեիստների, Նովելիստների Կենտրոն Հասարակական Կազմակերպություն)։ 2017-ին գրանցվել է որպես ՓԵՆ մշակութային ՀԿ (Արմեն Օհանյանի նախագահությամբ)։ Լիահույս ենք, որ կենտրոնը կայացնելու 3-րդ փորձը կհաջողի՝ իր անդամների նվիրվածության, Հռչակագրի արժեքների շուրջ համախմբված գրի բոլոր մարդկանց, ավագ և նոր սերունդների համատեղ ջանքերի շնորհիվ։

Գրամոքում․ եռօրյա արտագնա հավաք և աշխատանոց

«Գրամոքում» ծրագրի շրջանակներում ՓԵՆ անդամներն աշխատում են հետազոտողների, գրադարանավարների, սոցաշխատողների և հոգեբանների հետ համատեղ

Հազվադեպ տրվող հարցեր

«Հազվադեպ տրվող հարցեր»-ը «։Բուն TV»-ի և «Ռեստարտ» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող նախաձեռնություն է

Ցավակցական։ Աննա Հակոբյան

Մահացել է Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախկին նախագահ Աննա Հակոբյանը

Տարեկան ժողով 2022

Հավաքի արդյունքում մշակվեցին 27 նախնական նախագիծ՝ ըստ 4 ոլորտի

Գրողներ հանուն խաղաղության կոմիտեի արտագնա հավաք

ՓԵՆ-ը զարգացնում է իր անդամների էլեկտրոնային գրահրատարակչական կարողությունները

Թվայնացման և էլեկտրոնային գրահրատարակման կարողությունների երկշաբաթյա դասընթաց

Տարեկան ժողով 2021

2021 բեկումնային տարեկան ժողովի արդյունքում ձևավորվեցին մեր կոմիտեները

ՓԵՆ Հայաստանի համառոտ պատմությունը

Մենք պետք է հսկենք իշխանությունների վարքագիծը

Աննա Հակոբյանի հարցազրույցը Հայաստանի կենտրոնի 10-ամյակի առիթով