Անուշ Սարգսյան

Անուշ Սարգսյանը (ծ․՝ 1971) արձակագիր է, լրագրող։ Երկու գրքի հեղինակ է․ «Սադի տակի շենքը» վեպ-էսսե («Գրանիշ», 2018), «Անոն» վիպակի և պատմվածքների ժողովածու («Անտարես», 2021): 2019թ. Արժանացել է Գրքի երևանյան փառատոնի «Արձակ» անվանակարգի առաջին մրցանակին։ Ծնունդով Թբիլիսիից է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, Լոնդոնի IWPR (Պատերազմի և խաղաղության լուսաբանման) ինստիտուտի կազմակերպած «Լրագրության միջազգային ստանդարտներ» դասընթացը։ Նույն ինստիտուտի կողմից 2003-2004թթ. Թբիլիսիում մասնակցել է Հարավկովկասյան լրագրողական ցանցի ստեղծման հավաքներին: 1999թ.-ից ՀՀ ժուռնալիստների միության անդամ է, անդամակցում է Երևանում գործող Մտագործունեական համակարգերի զարգացման մեթոդաբանական կենտրոնին: Պատմվածքները թարգմանվել և հրապարակվել են վրացերեն, պարսկերեն, ռուսերեն, ռումիներեն և անգլերեն։

 Կյանքն ամենակարևոր ինֆորմացիան է, բայց մենք, զարմանալի՜ արարածներ, մատների արանքով ենք նայում նրան։