Անրի Գրիգորյան

Ես ծնվեցի Վրաստանում, Սովետը փլուզվեց, ու նոր տասնամյակը սկսվեց պատերազմներով։ Հետո մութուցուրտ տարիներն էին ու ծնողներիս աճող երազանքը, որ բանկիր դառնամ։ Նրանք համոզված էին, որ ինձ շատ կսազի բանկում նստելն ու փող հաշվելը, քանի որ ակնոց եմ կրում ու ինտելիգենտի տեսք ունեմ։ Չորս տարի Բանկային գործի ֆակուլտետում էի սովորում․ հաշվում ենթադրյալ բանկերի ծախսերն ու եկամուտները, ստանում բարձր գնահատականներ ու անհուսորեն պոեզիա փնտրում թվերի տակ։ Որքան մեծ էր ծնողներիս հիասթափությունը, երբ վերջում ֆակուլտետս որոշեց անվանափոխ լինել ու ձեռքս խոթեց Բիզնեսի կառավարման դիպլոմ, մեծ խաբարով էլ՝ գերազանցությամբ։ Որոշեցի ուրիշ գործ անել։ Շատ վեր-վեր թռա, դեսուդեն ընկա, փուքսս իջավ ու որոշեցի գրել։ Սկզբում ծնողներս ուրախացան․ գրող լինելը լավ բռնում էր ինտելիգենտի կերպարիս հետ։ Բայց նրանց ուրախությունը ցնդեց, երբ պատմվածքներիս մեջ հայտնաբերեցին քըխ բառեր, սեքսի մասին մի քանի ակնարկ ու մի քանի փչացած արկած։ Ու հա, Աստված չանի, Անրի տղա, մի օր հորաքույրներդ իմանան, որ մեկին պատկերել ես կրծկալով ու անվանել՝ «բոլշևիչկա հորաքույրս», իսկ մյուսի մասին գրել՝ «թեթև-թեթև՝ հանց քամի, կործանարար՝ հանց ցունամի»։ Ծնողներս եզրակացրին, որ իմ գրականությունը հեչ հայկական չի ու որոշեցին գիրքս թաքցնել իմ հայ բարեկամներից․ «Դմբո Ջոյս»-ս չտպագրվեց։

Երբ վրացուհի տատս իմացավ, որ գրող եմ, ասաց․ «Շատ լավ ա, որ գրում ես, շան թուլա, մի օր, երբ կորցնես մազերդ, ատամներդ ու խելքդ, կուզես նորից գտնել ինքդ քեզ»

Հայաստանը երբեք էսքան բաց վերքի նման չի եղել

Գրողի ցանկացած խոսք ընկալելի կլինի, եթե ատելությունից զուրկ լինի