Արման Գրիգորյան

Արման Գրիգորյանը (ծն․ 1960) անվանի հայ նկարիչ, համադրող, ուսուցանող և մտավորական է՝ միջազգայնորեն ճանաչված որպես հայ ժամանակակից արվեստի առաջատար դեմքերից մեկը։ 1985-ին Երևանի Գեղարվեստի ինստիտուտն ավարտելուց հետո նախաձեռնել և հիմնել է «Երրորդ հարկ» խումբը, որ համարվում է անցման շրջանի հայաստանյան արվեստում հեղափոխական։ 2005-2015 թթ․ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդել է արվեստ և կոմպոզիցիա։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզում (1991), որից հետո ունեցել է ինչպես անհատական ցուցահանդեսներ, այնպես էլ մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցադրությունների թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Իբրև համադրող Արման Գրիգորյանը շուրջ 30 ցուցահանդես է կազմակերպել, այդ թվում համադրել է նաև Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարը (2013, Վենետիկ, Իտալիա)։  Ա․ Գրիգորյանը նաև երկու գրքի հեղինակ է՝  «Կեցցե հեղափոխությունը» վիպակի (Ակտուալ արվեստ հրատ․, 2018) և «Նեղ ջինսերի ամառը» պոեմի (2012)։ 

Արվետը լավ հնարավորություն է ընձեռում ազատագրվելու քաղաքական և տնտեսական կառույցներով պարտադրվող “Անհրաժեշտության Իշխանությունից”