Դավիթ Իսաջանյան

Դավիթ Իսաջանյանը (ծն. 1981 թ.) համատեղության սկզբունքով ավարտել է Բրեմենի Յակոբզի անվան միջազգային ու Բրեմենի  համալսարանները, ինչպես նաև՝ Երևանի պետական համալսարանը: Սովորել է նաև Փենսիլվանիայի (Ֆիլադելֆիա) ու Ալաբամայի (Հանթսվիլի) համալսարաններում: Վարում է թարգմանության տեսության, պատմության և բանավոր թարգմանության դասընթացներ Հայաստանի ամերիկյան համալսարանում ու քաղաքական տեսության մի քանի առարկա Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Զբաղվում է անվտանգության հղացության ու ինքնության տեսություններով և այդ տեսությունների «լեզվական շրջափուլ»-ով: Թարգմանել է գլուխներ Ֆրիդրիխ ֆոն Հայեկի «Ճանապարհ դեպի ճորտություն» և Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» աշխատություններից: 2021 թվականին լույս կտեսնի նրա նոր թարգմանությունը՝ Ջուդիթ Բաթլերի, Էռնեստո Լակլաուի և Սլավոյ ժիժեկի «Դիպվածականություն, սիգակալություն, միեղինություն» աշխատությունը: Այս պահին Դավիթ Իսաջանյանը աշխատում է թարգմանության տեսության հայալեզու առաջին համավաքի խմբագրման վրա: