Կարեն Ղարսլյան

Կարեն Ղարսլյանը (ծնվ. 1979) բանաստեղծ է, արձակագիր, արվեստագետ և թարգմանիչ: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանը, 2004 թ. նրան շնորվել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդի» և Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացի» համեմաատական պոետիկան. ինտեերտեքստայնություն» ատենախոսության համար: Հեղինակել է «Ռեժիմը խուճապի մեջ է» վավերագրական տրագիկոմեդիան (Ակտուալ արվեստ, 2019, բեմադրել է «Թեք Տեղ» թատրոնը 2019), «Ատերազմա» տպագրային ֆիլմ-վեպը (Ինքնագիր, 2016), «ՍՍՀմ անդամահատումը» կարճամետրաժ ֆիլմը (2014), «Գրողի ծոցը» տձեւ հայրենների ժողովածուն (Ինքնագիր, 2010), «X կադր/վայրկյան» մինիմալիստական վիպակը (Բնագիր, 2003): 2003 թ. ճանաչավել է հանրային հեռուստաընկերության կողմից տարվա սկանդալային գրող: 2004 թ.  արժանացել է Երիտասարդ արվեստագետի մրցանակին անտիպ «Password» վեպի համար: Արդ բնակվում է ԱՄՆ-ում: Մանրամասները` www.karenkarslyan.com:

 

Արցախյան երկրորդ պատերազմին հետևեց ոչ թե խաղաղություն, այլ խաղերազմ

Մեր տարածաշրջանի վերջին 30 տարիների պատմությունն է խաղերազմ և պատաղություն