Ռաֆիկ Սանթրոսյան

Ռաֆիկ Սանթրոսյանը լեզվաբան է, համընթաց թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Ներկայումս դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ 2020 թ-ին արժանացել է դասավանդման գերազանցության մրցանակի։ Գիտամանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, Դյուքի Համալսարանի Սանֆորդի հանրային քաղաքականության ֆակուլտետում (ԱՄՆ), Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի Սիթի Քոլեջում (Հունաստան), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա), Փարիզ 8 համալսարանի Կանանց և գենդերային ուսումնասիրությունների կենտրոնում (Ֆրանսիա), ինչպես նաև Պադովայի համալսարանում (Իտալիա)։ Մասնագիտացած է գենդերային լեզվաբանության, բազմեղանակ նշանագիտության և համընթաց թարգմանության ոլորտներում։ Իր ներկայիս գիտական աշխատանքը նվիրված է սեռի քերականական կարգի և լեզվի միջնորդությամբ հանրամշակութային խտրական դրսևորումների միջև կապերի ուսումնասիրությանը։