Սուսաննա Հարությունյան

Սուսանն Հարությունյանը արձակագիր է, բազմաթիվ գրքերի հեղինակ։Ծնվել է 1963թ. փետրվարի 15-ին, Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է Երևանի համար 159 դպրոցը, ապա՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի մամուլի կոմիտեում  և հանրապետական մամուլում։ Տպագրվել է հայաստանյան՝ հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվող գրական պարբերականներում ու թերթերում, ինչպես նաև Սփյուռքում լույս տեսնող հայալեզու ամսագրերում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով և տեղ են գտել օտարալեզու  հանդեսներում։ Նրա «Հավերժությունը» պիեսը բեմադրվել է Պարսկաստանում:

2011թ. գործող «Կայարան» արձակագիրների ակումբի հիմնադիրներից է և համանուն հանդեսի խմբագիրը: 

2015թ․ հիմնադրել է ,Հասկերե մանկապատանեկան մրցույթը և մանկապատանեկան գրականության համանուն կայքը։

 

ԵՐԿԵՐ

Ագռվները Նոյից առաջ, վեպ, Եր․,2020։

Rovens before Noah, London, 2019։

Ներառյալ երկրորդ կիրակին, Եր, 2018։

Անհաշտ վեպեր, Եր․, 1018։

Ագռավները Նոյից, ժողովածու,  առաջ, Եր., 2015:

Խմբանկար մեռյալներով և անմահներով,Եր.2013: 

Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Եր., 2010։

Խոսքը աշնան մասին է, Եր., 2008։

Ժառանգաբար փոխանցվող գարուն, Եր, 2007։

Լուրեր կյանքից, Եր., 2006։

Դարավերջի երկուշաբթին, Եր., 2002։

Հավերժություն, Եր., 1996։

  

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2020թ․ ,Խուլուհամրե պատմվածքը արժանացել է ՊՆ նախարարության առջին մրցանակին

2016. «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին

2015թ. «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Դ.Դեմիրճյանի անվան մրցանակի:

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ 20014թ.:

2010թ. «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակի։

2008 թ. «Խոսքը աշնան մասին է» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի։

2006 թ. «Լուրեր կյանքից» ժողովածուն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական  հիմնադրամի մրցանակի։

 

Բառը կնիք է, որով ես վավերացնում եմ տիեզերքի թրթիռները