Անհրաժեշտ են նորմալ, քաղաքակիրթ բանակցություններ

ՓԵՆ-ի հռչակագրի երրորդ կետում խոսվում է խաղաղության, ազգերի միջև փոխըմբռնման ու հարգանքի մասին, պատերազմից հետո որքանո՞վ է դա իրատեսական:

Դեռ դժվար եմ  պատկերացնում։ Դա պատկերացնելու համար անհրաժեշտ են նորմալ, քաղաքակիրթ բանակցություններ առանցքային հարցերի շուրջ։

Պատերազմն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ, որպեսզի մեր ապրած  ժամանակների ամբողջական պատկերը ներկայացնի: 

Չգիտեմ, թե ինչ արտացոլում կարող է գտնել։ Բայց  պետք է անպայման գտնի։ Գրականության միջոցով ժողովուրդը միայն կարող է գիտակցել, հասկանալ, վերլուծել տեղի ունեցածը, լցվել նոր հույսերով,  քայլել դեպի ապագա։

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ  հանդես գալ ու հաջողել:  Նրա խոսքը կարո՞ղէ ընկալելի լինել:

Անկասկած կարող է։ Եվ պարտավոր է։