Հովհաննես Ազնաուրյան

Ծնվել եմ 1974 թվականին Երևանում։ Ավարտել եմ Երեւանի Մանկավարժական ինստիտուտի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը։ 15 տարի աշխատել եմ որպես պատմության ուսուցիչ դպրոցում, այժմ աշխատում եմ  (արդեն 12 տարի է) IT ոլորտում։

Ստեղծագործում եմ ռուսերեն։ Տպագրվել եմ ռուսալեզու «Литературная Армения» (Հայաստան), «Эмигрантская Лира» (Բելգիա), «Новый свет» (Կանադա), «Время и место» (ԱՄՆ), «Радуга» (Ուկրաինա), «Дружба народов», «Октябрь», «Урал», «Էտաժի» (Ռուսաստան), ինչպես նաեւ, թարգմանաբար, «Գարուն», «Անդին», «Գրական թերթ», «Գրեթերթ» (Հայաստան), «Revue svetovej literatúry» (Սլովակիա) գրական պարբերականներում։

 Հեղինակ եմ չորս գրքի՝ «Симфония одиночества» («Միայնության սիմֆոնիա», Երեւան, 2010), «Симфония ожидания» («Սպասման սիմֆոնիա», Երեւան, 2014), «Три церкви» («Երեք եկեղեցի», ԷԿՍՄՕ, Մոսկվա, 2019), «В ожидании весны» («Գարնանը սպասելիս», ԷԿՍՄՕ, Մոսկվա, 2020): 

 2015 թվականին անցել եմ «Ռուսկի Գուլիվեր» ամսագրի (Ռուսաստան, Մոսկվա) մրցույթի եզրափակիչ փուլը, Ի․ Բաբելի անվան 2018 թ․ (Ուկրաինա, Օդեսա), «Էտաժի» ամսագրի (Ռուսաստան, Մոսկվա) 2019 թ․ մրցանակակիր եմ լավագույն արձակ ստեղցագործության համար։

 Անձնական կայք http://www.aznauryan.am/ 

Գրողն է անհայտությունից գրականության ու կյանքի բարդ խնդիրներ բացահայտող ուսուցիչը

Հ․ Մաթևոսյան

 (իրոք հավատում եմ դրան)

 

Անհրաժեշտ են նորմալ, քաղաքակիրթ բանակցություններ

Գրականության միջոցով ժողովուրդը միայն կարող է գիտակցել, հասկանալ, վերլուծել տեղի ունեցածը, լցվել նոր հույսերով, քայլել դեպի ապագա