Մարդը կարևորագույն արժեքն է ժամանակակից աշխարհում

Արցախյան վերջին պատերազմը ի՞նչ միֆեր ջարդեց Ձեր մեջ որպես գրողի:

Պարտադիր չէ սպասել պատերազմի ավարտին, որպեսզի ընկալելի դառնա պատրտության գինը, առհասարակ կարծում եմ, պատերազմի սկիզբը արդեն պարտություն է, որովհետև երկու կողից էլ նախատեսում է մարդակային զոհեր, իսկ մարդը կարևորագույն արժեքն է ժամանակակից աշխարհում: Հաղթանակում են ոչ պատերազմական երկրները, որոնք կառուցում են երկհարկ քաղաքներ, մշակույթի մոլլեր կամ պարզապես տնկում են ծառեր: Մեզ պետք են վեպի, առավել ընդհանրացված մտքի գործարաններ, ինտելեկտուալ արտադրանքի արտահանում և ներմուծում, որի հիմքերը արդեն դրված են:

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը:

Եթե մարդային դժվարին կյանքին, մեր իսկ կենսագրությանը և աշխարհին կարողանանք նայել վիպասանի աչքերով, այլևս երբևէ պարտության զգացում չենք ունենա:

Գրողն իր խոսքով, իր գրով այսօր կարո՞ղ է արդյոք խաղարարար նախաձեռնությամբ հանդես գալ ու հաջողել: Նրա խոսքը կարո՞ղ է ընկալելի լինել:

Եթե կա մի բան որ արվեստին հաջողվել է նախնադարյան ժամանակներից մինչ օրս, ապա դա մարդկային կյանքի տևողության արժևորումն է, իսկ գրականությունը դա անում է ուղիղ գծով` խոսելով մարդու հետ իր լեզվով: Այն չի կարող ընկալելի չլինել: Այս տեսանկյունից մշակութապես զարգացած պետության քաղաքացին «վախկոտ» լինելու իրավունք ունի, որովհետև իր կյանքի գինը բարձրացրել է մշակույթը: Մեզ համար յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է: