Անահիտ Արամունի Քեշիշյան

Անահիտ Արամունի Քեշիշյանը ծնունդով Իրանից է, ավելի քան երկու տասնամյակ դասավանդել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում։ Դպրոցհասակ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Հայաստանում ուսանել է մշակույթ և բեմական արվեստ, այնուհետև աշխատել Էջմիածնի ազգագրության և պատմության թանգարանում։ 1980-ին արտագաղթել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է տարբեր հայկական դպրոցներում։ 1988-ին Լոս Անջելեսում հիմնադրել և ղեկավարել է «Մաշտոց» հայալեզու դպրոցը։ Ամառային դասընթացներ է վարել  Երևանի Ամերիկյան համալսարանում, ինչպես նաև Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում։ 

Հրատարակել և խմբագրել է մի շարք գրական հանդեսներ, այդ թվում «Ութսունականներ․ մուտք» և «Պատահական օրակարգ»։

Ավարտել է Երևանի պետական և Լա Վերնի համալսարանները։ Թեկնածութական թեզը պաշտանել է Հայաստանի գիտությունների ակադեմիայում, որի հրտարակչությունն էլ լույս է ընծայել Հակոբ Կարապենցին նվիրված նրա ատենախոսությունը 1999-ին։ 

Անահիտ Քեշիշյանը  «Արենա փրոդաքշընի» հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է, որը Լոս Անջելեսում կայացած հայկական թատերական և գրական կազմակերպություն է։ 

2019-ի հունիսից վերահաստատվել է Հայաստանում։ 

Ինչ հրաշք է ծնված լինելն ու ողջ կյանքդ հիացած մնալը