Անահիտ Ղազարյան

Անահիտ Ղազարյանը գրող և լուսանկարչության հետազոտող է, ով ապրում և ստեղծագործում է Երևանում։ Նրա տեքստը անձնական փորձառությունների և ժամանակակից հասարակության դիտարկումների խառնուրդ է։ Հայերենը որպես օտար լեզու դասավանդելու նրա փորձը նույնպես ներթափանցել է իր ստեղծագործություն․ մտածել լեզուն, այն դնել մանրադիտակի տակ, խաղալ բառերի հետ, լեզվին նայել օտար աչքով, գլխիվայր շրջել դրանց ավանդական իմաստները... 

2019 թվականին նա չորս ամիս անցկացրել է Ստամբուլում ՝ ուսումնասիրելով Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին տաղավարային լուսանկարչ Մարիամ Շահինյանի կյանքն ու գործուներությունը: Նա նաև Հայաստանի առաջին ֆեմինիստական փոդքասթի՝ «Ականջօղ»-ի համահեղինակն է։

Անահիտը սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, այնուհետև նույն համալսարանի մագիստրատուրայում՝ Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն բաժնում։ Նա նաև սովորել է Արվեստի պատմություն և տեսություն Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում:

Նրա բանաստեղծությունները և էսսեները տպագրվել են «Գրանիշ» և «Ինքնագիր» գրական հարթակներում, ինչպես նաև «Երևան» ամսագրում:

 

Գրականությունը մի տեղ է, ուր վերադառնում եմ բոլոր երջանկություններից, դժբախտություններից, հուսահատություններից ու հաջողություններից հետո։ Այն մի տարածությունն է, որն ինձ թույլ է տալիս մտնել բոլոր տեսակի բեռներով ու մեղքերով․ այն ինձ տալիս է անդադար վերածնվելու հնարավորություն։