Հասմիկ Սիմոնյան

Հեղինակել է բանաստեղծությունների երկու գիրք՝ «Լուսնոտ բառեր» (2005), «Թափթփված սենյակներ» (2010): 

Համահեղինակն է «Կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի մատենաշարի:

Արժանացել է մի շարք մրցանակների. Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի գրականության բնագավառում (2006),  «Գրեթերթ», «Գրանիշ» ամսագրերի մրցանակի մի քանի անվանակարգերում, երկրորդ մրցանակի Գրքի երևանյան երկրորդ փառատոնի «Պոեզիա» անվանակարգում (2019), Գալուստ Կիւլպէնկեանի «Խօսք առ» մրցանակի (2020):

2007թ. ՀԳՄ անդամ է

Մասնակցել է Պոեզիայի միջազգային փառատոների մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Անգլիա, ՌԴ, Վրաստան, Հնդկաստան և այլն: 

Թարգմանվել է 14 լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, սերբերեն, լեհերեն, վրացերեն, հինդի, ուելսերեն: 

«Տեքստ հարթակ» մշակութային-կրթատեղեկատվական ՀԿ-ի համահիմնադիրն է, http://textplatform.org/ կայքի գլխավոր խմբագիրը:

«Կոկորդիլոս» հրատարակչության հիմնադիրն է, տնօրենը: 

18-ում վստահ էի, որ վաղամեռիկ պոետ եմ լինելու, գրում էի, որովհետև ասել եղբորս՝ ուրիշ բան ձեռիցս չէր գալիս, հիմա խնամում եմ բույսեր ու բառեր և անգամ երկու կատվի: Բոլորը ողջ են ու առողջ և, իհարկե, ֆեմինիստ: