Մարատ Յավրումյան

Մարատ Յավրումյանը արևելագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ 2012-ին հիմնադրել է հայերեն էլեկտրոնային գրքերի հրատարակության ոլորտում մասնագիտացող «Յավրուհրատ» հրատարակչությունը։ 2017-ից նախաձեռնել և ղեկավարում է «Հայերենի ծառադարան» նախագիծը, որը զբաղվում է լեզվական տվյալների ծանոթագրմամբ ու լեզուների մեքենական մշակման գործիքների ստեղծմամբ՝ նպատակ ունենալով խթանել հայերենի թվայնացման ու այն տպագիր ժառանգության լեզվից թվանշային լեզվի փոխարկելու ուղղությամբ ջանքերը։