Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյանը (ծն․ 1969) ռուսագիր հայ վիպասան է՝ առավել հայտնի իր «Տունը, որտեղ․․․» վեպով (2009), որ թարգմանվել է 8 լեզվով, արժանացել բազմաթիվ մրցանակների և դարձել ռուսական գրաշուկայի ամենավաճառված գրքերից։ 

Գրողի երկրորդ և դեռևս վերջին գիրքը՝  «Շան մասին, որ կարող էր թռչել» նկարազարդ հեքիաթը, լույս է տեսել 2014-ին։

Պետրոսյանը նաև պրոֆեսիոնալ նկարիչ է։ 1988 թ. ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ «նկարիչ-ձևավորող» մասնագիտությամբ։ 1989 թ. աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմ»՝ մուլտիպլիկացիայի բաժին։ Երկու տարի աշխատել է Մոսկվայում՝ «Սոյուզմուլտֆիլմում»։ Վերադարձել է Հայաստան, 1995-2007 թթ. աշխատել է «Հայֆիլմում»։

Ամուսնացած է Արտաշես Ստամբոլցյանի հետ, ունի երկու որդի։ Մարտիրոս Սարյանի ծոռնուհին է։