Սեդա Շեկոյան

Սեդա Շեկոյանը ծնվել է 1988թ․ Երևանում։ Համադրող է, արվեստի տեսաբան և հետազոտող։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի և արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Սեդան հետաքրքրված է արվեստի հաստատությունների և թանգարանների սոցիալական գործակալությամբ և հասարակության մեջ դրանց ակտիվ դերակատարությամբ։ Արվեստի և գրականության ընթացիկ իրողությունների մասին նրա տեքստերը տպագրվել են հայաստանյան բազում պարբերականներում։ Սեդա Շեկոյանը արվեստի պատմություն և տեսություն է սովորել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Եվրոպական միության Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրով մեդիա արվեստ և մշակույթ է ուսումնասիրել Կրեմսի Դանուբ համալսարանում (Ավստրիա), Լոձի համալսարանում (Լեհաստան) և Դանիայի Օլբորգ համալսարանում (2015-2017):

2010-2012թթ․ Սեդա Շեկոյանը տնօրինել է Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնի կերպարվեստի բաժինը` համադրելով մի շարք նախագծեր Հայաստանում («Լրտեսվող Հայաստան», «Միջդիսցիպլինար հարթակների զարգացում» և այլն) և Գերմանիայում։ 2014-ից ակտիվորեն մասնակցում է երիտասարդ գիտնականների և խաղաղարարների կարիերայի առաջխաղացմանը նպաստող բազմաթիվ ֆորումների և նախագծերի։ Եվրամիության նախաձեռնած «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում աշխատել է Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանում որպես համադրող (2014-2015)։ Համագործակցել է Եվրոպական մշակութային հիմնադրամի, Բաց հասարակության ինստիտուտի, Հրանտ Դինք հիմնադրամի (Թուրքիա), Ալ Մամալ ժամանակակից արվեստի հիմնադրամի (Իսրայել/Պաղեստին), Ալ Բալադ արվեստի կացարանի (Ջեդդա, Սաուդյան Արաբիա) և այլ հաստատությունների հետ: