Շուշան Ավագյան

Շուշան Ավագյանը (ծն․ 1976) արձակագիր է, գրական թարգմանիչ, ինչպես նաև թարգմանության տեսաբան, խմբագիր և դասախոս։ «Գիրք անվերնագիր» և «Զարուբյանի կանայք» վեպերի, «Սաբրիկը գնում է թանգարան» մանական պատումի հեղինակն է, ինչպես նաև «Տարօրինակված է․ ինչ անել xցենտրիկ արվեստի հետ» գրքի համահեղինակը։ Թարգմանել է մի շարք գրքեր հայերենից և ռուսերենից դեպի անգլերեն, այդ թվում Շուշանիկ Կուրղինայի «Ապրել եմ ուզում» բանաստեղծական շողովածուն, Վիկտոր Շկլովսկուց չորս գիրք, ինչպես նաև  Բորիս Արվատովի «Արվեստ և արտադրությունը»։ Նրա հոդվածները, հարցազրույցները, էսսեներն ու թարգմանությունները հրապարակվել են միջազգային գրական հանդեսներում և պարբերականներում։ Խմբագրել և հրատարակության է պատրաստել մեկ տասնյակից ավելի գրքեր։ 

Շուշան Ավագյանը ուսանել է Մելքոնեան վարժարանում, թեկնածուական թեզը պաշտպանել է Իլինոյիսի համալսարանում։ 2006-ից դասավանդում է թարգմանության տեսություն և համեմատական գրականագիտություն։ Ներկայումս աշխատում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ վարում է նաև իր հիմնադրած թարգմանչաց դպրոցի կուրսը, ինչպես նաև հանդիսանում է նույն համալսարանի հրատարակչության տնօրեն։ 

Շուշան Ավագյանը մեր կենտրոնի «Թարգմանչաց և լեզվական իրավունքների» կոմիտեի ղեկավարն է։ 

 

ուրիշ ինչպես կարելի է կին ծնված լինելուն արձագանքել, եթե ոչ առևանգելով գալիքը