Տիգրան Ամիրյան

Տիգրան Ամիրյանը գրականագետ է, սեմիոլոգ, համադրող և ժամանակակից արվեստի հետազոտող։ Նա արդի համաշխարհային գրականության մասնագետ է,  բանասիրական գիտությունների թեկնածու (ատենախոսությունը՝ «Դավագրողները. Դավադրապաշտական դետեկտիվը Դեն Բրաունից մինչև Յուլիա Կրիստևա», 2013)։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, այդ թվում՝ գրականության պոստմոդեռնիստական ժանրերի ուսումնասիրության, միջդիսցիպլինար, ինչպես նաև արդի համեմատական վերլուծության, գրականության սոցիոլոգիայի և այլ հարակից ոլորտներում։ 

Ամիրյանը «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» նախագահն ու համահիմնադիրն է։ Նրա հիմնական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ժամանակակից մշակույթում անհատի և հավաքական հիշողության պատումայնացումը, արվեստային (գեղարվեստական) ռեպրեզենտացիան, անձնական պատմությունները, ինքնակենսագրական պատումները, մարդկանց կյանքն ու հուշերն իրենց մեջ ամբարած, անհետացման եզրին գտնվող կամ ավիրված ուրբան տարածքների և շրջակա միջավայրի ուսումնասիրությունները։ 

Գրելը վերածվելու հարց է՝ մշտապես անավարտ, մշտապես ձևավորվող մի բանի, որ ապրողից կամ ապրվածից ավելին է։ Գործընթաց է,  Կյանքի անցում, որ հոսում է թե ապրողի և թե ապրվածի միջով։ 

Ժիլ Դըլյոզ