ՔաղԳիրՓԵՆ-ը Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ամերիկայի ՓԵՆ կենտրոնների համատեղ ծրագիրն է, որը նպատակ ունի միավորել գրողների, արվեստի գործիչների, մարդու իրավունքների պաշտպանների տարածաշրջանում խաղաղության, խոսքի ազատության և սոցիալական արդարության հարցերը մշակութային միջոցառումների, աշխատանոցների, ֆորումի և արշավների միջոցով բարձրաձայնելու շուրջ։

ՔաղԳիրՓԵՆ-ի հիմնական նպատակներն են․

1․ Կայացնել Հայաստանի և Վրաստանի ՓԵՆ կենտրոնների միջև երկխոսություն՝ արևեմտյան գործընկերների և մարդու իրավունքների պաշտպանների ներգրավմամբ, գրական միջոցառումների և խոսակցությունների ծավալման միջոցով։

2․ Ներգրավել ՓԵՆ անդամների լայն Եվրասիական տարածաշրջանից՝ նրանց միջև կապերը խորացնելու և արտահայտման ազատությանն ուղղված ապագա համագործակցությունը խթանելու համար։

3․ Խրախուսել տարածաշրջանի մարդու իրավունքների արժեքը գնահատող պոետների և արվեստի գործիչների առաջխաղացմանը միջազգային հարթակներում։

ՔաղԳիրՓԵՆ-ի առաջին փուլն անկացվեց Հայաստանում հունիսի 8-12-ը՝ «Այրվող բանաստեղծ» ընդհանուր խորագրով, որն ուղղված էր Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Վրաստանի արվեստային և գրական միջավայրերում կայացնել նոր ժամանակների մարտահրավերներն ընդունող, բաց երկխոսություն, ինչպես նաև համատեղ մշակութային ժառանգության, մարդու իրավունքներին զորակցող պոեզիայի զարգացման միտումների և այլ առնչակից հարցերով խորքային խոսակցություն։ Բոլոր միջոցառումները կազմակերպվել էին երեք քույր ՓԵՆ կենտրոնների՝ Հայաստանի, Վրաստանի և Ամերիկայի ՓԵՆ-երի համատեղ ջանքերով։

ՔաղԳիրՓԵՆ-ի երկրոդ փուլով նախատեսվում է համագործակություն ՓԵՆ Բելառուսի և ՓԵՆ Ուկրաինայի ներգրավմամբ։

Նախագիծը նպատակ ունի տարածաշրջանային կենտրոնների միջև համագործակցությունը ընդլայնել և խորացնել։ Հաշվի առնելով տարածաշրջանում տարածքային չլուծված վեճերն ու հակամարտությունները՝ ՔաղԳիրՓԵՆ-ը նաև մեծ տեղ է հատկացնում ազգամիջյան երկխոսություններին։ 

ՔաղԳիրՓԵՆ-ը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից՝ Մարդու Իրավունքների Տուն Հիմնադրամի «Ուժեղ Եվրոպա» եռամյա գործողության շրջանակներում, որի նպատակն է զորակցել Մարդու Իրավունքների Տներին, անդամ կազմակերպությունններին և տարածաշրջանի ՔՀ-ներին՝ իրենց երկրներում ժողովրդավարացման գործընթացներին ակտիվ դերակատար լինելու գործում։ ՔաղԳիրՓԵՆ-ը համաֆինանսավորվում է նաև ՓԵՆ Ամերիկայի կողմից։ 

Ծրագրի տևողությունը մեկ տարի է՝ 2022-2023։ ՓԵՆ Հայաստանը հիմնական դրամաշնորհառուն է, քույր ՓԵՆ կենտրոնները՝ համահայտատուներ։ Հիշեցնենք նաև, որ ՓԵՆ Հայաստանը և ՓԵՆ Բելառուսն իրենց երկրներում ՄԻՏ անդամ կազմակերպություններ են։