Ալեքսիս Գրիգորյան

Ծնվել է 1974 թ․ Լիոնում, որտեղ և 1996-ին ավարտել է Քագաքագիտության ինստիտուտը, ապա շարունակել ուսուցումը Տորոնտոյի համալսարանում, և ի վերջո միջազգայնագետի մագիստրոսական կոչում ստացել Ժնևի համալսարանում՝ 1999-ին։ Շուրջ յոթ տարի նա առաջնորդել է  Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի «Հրատարակման ազատություն» ծրագիրը: Ներկայումս Ժնևի «Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրենն է: 2016թ-ից գործող Hyestart հասարակական կազմակերպության համահիմնադիրն է, որն աջակցում է Հայաստանում և հարևան երկրներում մշակութային ժողովրդավարությանը:

Ալեքսիսը մարդու իրավունքների նվիրյալ պաշտպան է, գրականության առաջխաղացման ակտիվ ջատագով: