Անահիտ Հայրապետյան

Անահիտ Հայրապետյանը լուսանկարիչ է ու պոետ։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Քոմփյութերային համակարգեր ու ինֆորմատիկա» բաժինը, Կովկասյան ինստիտուտի ֆոտոլրագրության բաժինը, ուսանել է ֆոտոլրագրություն Դանիայի մեդիայի ու լրագրության դպրոցում։ 

Անահիտ Հայրապետյանը արժանացել է մի շարք մրցանակների լուսանկարչության ու պոեզիայի համար։ Նրա աշխատանքները տպագրվել են մամուլում՝ Նյու Յորք Թայմս, Եվրասիանեթ, ԲիԲիՍի, Գարդիանս ու այլն։

Անահիտ Հայրապետյանը մասնակցել է բազում ցուցահանդեսների աշխահի տարբեր ծայրերում։ Տպագրել է բանաստեղծությունների երեք՝ «Բանաստեղծություններ», 2002թ., «Թաբու» 2005թ., «Սիրուն» 2015թ., ժողովածուներ, ինչպես նաեւ «Արքայադստրից ստրուկ» լուսանկարչական գիրքը՝ տպագրված ՖոտոԷվիդենսի կողմից, որը պատմում է Հայաստանում կանանց բռնությունների մասին։ 

Անահիտ Հայրապետյանը 4Պլյուս Լուսանկարչական դոկումենտալ կենտրոնի համահիմնադիր է։

 

Հուսամ մի օր արդարությունը կվերականգնվի

Խաղաղության ու հաշտեցման ձգտումը միակողմանի էր, ինչպես պարզվեց`այն միակողմանի էր