Արևիկ Աշխարոյան

Արևիկ Աշխարոյանը գրական գործակալ է, հիմնել է «ԱՐԻ» գրական և տաղանդի գործակալությունը (2016) և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը (2017)։ Գրահրատարակչական ոլորտում է ավելի քան 10 տարի է։ Նախկինում աշխատել միջազգային և տեղական հասարակական և ոչ-առևտրային կազմակերպություններում, որպես վարչական ղեկավար։ Այժմ հանդիսանում է շուրջ 15 հայ հեղինակի գործակալ և զբաղվում է նրանց գործերի առաջխաղացմամբ ամբողջ աշխարհում։ «ԱՐԻ» գրականության հիմնադրամը իրականացնում է ծրագեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը, ստեղծագրության և ընթերցանության առաջխաղացմանը և միջազգային երկխոսության խթանմանը։ Հիմնադրամի ակնառու ծրագրերն են «Գրենք Հայաստանում» ստեղծագրության միջազգային ճամբարը և Զապել կին գրողների միջազգային ֆորումը։ 

Հայաստանի ՓԵՆ-ի քարտուղարն է 2017-ից։