Արտաշես Էմին

Գրական և համընթաց թարգմանիչ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների միջև։ Համաժողովների թարգմանիչների միջազգային միության՝ aiic, անդամ։ ՓԵՆ Հայաստանի Ընդհանուր քարտուղար 1991-ից 1998 թթ.։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում ստացել է Իրավագիտության մագիստրոսի կոչում։ Ի թիվս այլոց, գրական թարգմանություններ է հրատարակել. հայերեն՝ Էդգար Պոի, Ջորջ Օրվելի, Վիլյամ Գոլդինգի, Թորնթն Վայլդերի, Հարոլդ Փինթըրի, Ջոն Ափդայքի, Թոմաս Փինչընի, անգլերեն՝ Պլատոն Զուբովի, Նաիրի Զարյանի, ռուսերեն՝ Անաիս Նինի, Թրևանյանի, Ջաք Հաշյանի երկերի։ Աշխատասիրել է Արդի թատրոնի համաշխարհայիին հանրագիտարանի «Հայաստան» հոդվածը։ 1994-ից 1995 թթ. Ֆուլբրայթի ծրագրով աշխատել և դասավանդել է Միշիգանի և Հարվարդի համալսարաններում։ 2015 թ. Արժանացել է Հայաստանի Արվեստի վաստակավոր գործչի կոչման։

Նպաստում եմ լեզվամտածելակերպերի խզման հաղթահարմանը։