Ասյա Դարբինյան

Արևելագետ, վրաց լեզվի դասախոս, թարգմանիչ։ Ծնվել է 1987թ․ ապրիլի 13-ին Թբիլիսիում։ Ավարտել է Իվ․ Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Հայագիտության ֆակուլտետը՝ ստանալով հայագետի որակավորում, մագիստրատուրան՝ «Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» բաժինը։ Աշխատում է թեկնածուական աշխատանքի վրա՝ «Հոլովական համակարգերի տիպաբանական, զուգադրական քննությունը ժամանակակից վրացերենում և հայերենում» թեմայով։ Վրացերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Կովկասագիտություն բաժնում։ Թարգմանում է գեղարվեստական գրականություն և պոեզիա հայերենից վրացերեն և հակառակը, նաև կատարում է համաժամանակյա թարգմանություններ։ Տիրապետում է վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։ 2016 թվականին արժանացել է Վախուշտի Կոկետիշվիլիի անվան մրցանակի՝ տարվա լավագույն չափածու թարգմանության համար։

Հրատարակված թարգմանություններ՝ 

Հայերենից վրացերեն

Ակսել Բակունց, «Ալպիական մանուշակ» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Լի՚ լ», 2007թ․ 

Վիոլետ Գրիգորյան, Բանաստեծություններ, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2015թ․

Հասմիկ Սիմոնյան, Բանաստեղծություններ, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2016թ․

Գևորգ Գիլանս, Բանաստեղծություններ, Թբիլիսիի միջազգային գրական փառատոն, 2017թ․

Նար-Դոս, «Հոգուն վրա հասավ» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2017թ․

Նար-Դոս, «Թե ինչ եղավ հետո․․․» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2017թ․

Երվանդ Վարդանյան, «Անարխիստների կղզին» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2018թ․

Մարինե Պետրոսյան, Բանաստեղծություններ, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2018թ․

Մարինե Պետրոսյան, «Բանաստեղծություններ, որ «պոեզիա չեն»», էսսե, Թբիլիսի, Գրական հանդես «Ախալի սաունջե», 2018թ․

Դիանա Համբարձումյան, «Փեակների տարաբախտություն» վեպից հատված, Քութաիսի, Գրական հանդես «Գանթիադի», 2018թ․

Արփի Ոսկանյան, Բանաստեղծություններ, Թբիլիսիի միջազգային գրական փառատոն, 2019թ․

Արմեն Օհանյան, «Կիկոսի վերադարձը» պատմվածք, Թբիլիսի, Գրական հանդես «Արմաղանի», 2019թ․

Արամ Ավետիս, Էսսեներ, Թբիլիսի, Գրական հանդես «Գանթիադի», 2019թ․ 

Հովհաննես Թումանյան, Հովհ․ Թումանյանի նամակների թարգմանությունը «Հովհաննես Լուսեղեն» ժողովածուի համար, Երևան-Թբիլիսի, 2019թ․

Վրացերենից հայերեն

Դիանա Անֆինիադի, Բանաստեղծություններ, Երևան, Գրական հանդես «Նորք», 2017թ․

Դիանա Անփիմիադի, Բանաստեղծություններ, Երևան, Թերթ «Հրապարակ», 2018թ․

Նիկո Լորթքիփանիձե, «Ողբերգություն առանց հերոսի» պատմվածք, Երևան, «Գրանիշ» գրական հանդես, 2019թ․

Գուրամ Ռչեուլիշվիլի, «Հավատարիմը», պատմվածք, Երևան, «Գրանիշ» գրական հանդես, 2020թ․

Շոթա Իաթաշվիլի, Բանաստեղծություններ, Երևան, «Գրողուցավ» գրական կայք, 2020թ․ 

 

Ես երկու մայրենի լեզու ունեմ՝վրացերեն ու հայերեն: Ուզում եմ՝ այս լեզուներով գրված իմ սիրելի գրականությունը երկու երկրների ընթերցողների համար էլ հասանելի լինի: Սա շատ պատասխանատու գործ է, բայց բոլոր դժվարությունները հաղթահարելու հարցում ինձ սերն է օգնում:

Բառն ամենաթանկ ու հզոր զենքն է

Գրողի հիմնական և կարևորագույն դերը խաղարարար լինելն է