Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան. գրականագետ, granish.org կայքի գլխավոր խմբագիր: Ծնվել է 1979-թվականի հունվարի 21-ին, Արտաշատի շրջանի Ազատավան գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, մասնագիտացել՝ նորագույն գրականության ամբիոնում: Ատենախոսական աշխատանք է գրել «Անկախության շրջանի հայ պոեզիան» վերնագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:  Հրապարակումներով, գրախոսական ու գրականագիտական հոդվածներով հանդես է եկել հայկական ու արցախյան մամուլում՝ «Գրական թերթ», «Գրեթերթ», «Սատիրիկոն», «Հորիզոն», «Գարուն», «Նորք», «Գրանիշ», «Եղիցի լույս», «Ազատն Արցախ» և այլն: 

«Գրանիշ գրական համայնք» Հասարակակական կազմակերպության համահիմնադիրներից է,   granish.org հահալեզու  գրական առցանց պարբերականի գլխավոր խմբագիրը: Ավելի ուշ հիմնադրել է նաև «Գրանիշ» հրատարակչությունը, որը, հավատարիմ մնալով 

 «Գրանիշ գրական համայնք» ՀԿ հիմնական առաքելությանը, զբաղվում է բացառապես ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների տպագրությամբ ու հանրայնացմամբ:

 

Մենք մեր կարդացած գրքերի հանրագումարն ենք: