Հերմինե Նավասարդյան

Հերմինե Նավասարդյան - բանաստեղծուհի, թարգմանչուհի: Ծնվել է 1967 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում, Սյունիքի մարզ, գ. Լեռնաձոր: Ուսանել է մաթեմատիկա եւ լրագրություն Երեւանի պետական համալսարանում  եւ անգլերեն` Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ունի  բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ջրից եւ հոգուց» (2017) եւ  «Լուսածերպեր» (2003): Գերմաներենից հայերեն է թարգմանել՝  Ֆրանց Կաֆկա «Առակներ եւ պարադոքսներ» (2014),  ժամանակակից գերմանական գրականություն. «Վերջապես անցան սառը օրերը. Սաքսոն-անհալթյան պոեզիա» (2012): Անգլերենից հայերեն է թարգմանել ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, բոսնիերեն, սերբերեն, լեհերեն եւ ռումիներեն: Մասնակցել է մի շարք միջազգային գրական ընթերցումների եւ փառատոնների: Հայաստանի գրողների միության, Եվրոպական ԿՕԳԳԵ միության եւ միջազգային ՊԵՆ-ի անդամ է: Աշխատում  է Հայաստանի գրողների միությունում որպես Միջազգային կապերի բաժնի ղեկավար: 

Բանաստեղծություն գրում եմ, որ էանամ