Լուսինե Խառատյանը մշակութային մարդաբան և արձակագիր է, որի գրականությունը կրում է իր մարդաբանական հետազոտությունների և դաշտային աշխատանքի ազդեցությունը: Լուսինեն հեղինակն է «Անմոռուկի փակուղի» պատմվածքների ժողովածուի (2020) և 2017-ին հրատարակված «ծուռ գիրք» վիպակի:
Լուսինեի՝ Գրքի առաջին երևանյան փառատոնի (2017) դրամական մրցանակով հրատարակված «Անմոռուկի փակուղի» պատմվածքների ժողովածուն ընդգրկվել է Եվրոպայի Միության գրական մրցանակի 2021թ. կարճ ցուցակում: 2019թ. Խառատյանն արժանացել է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհին՝ երկրորդ վեպը գրելու համար:
Լուսինեն Հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում ունի ԱՄՆ Մինեսոտայի համալսարանից (2004), Ընդհանուր դիպլոմ Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնից (2000) և բարձրագույն կրթության դիպլոմ ԵՊՀ պատմության ֆակուլտետից՝ ազգագրություն մասնագիտացմամբ (1999):
Լուսինե Խառատյանը մեր կենտրոնի Կին գրողների կոմիտեի նախագահն է (2021-ից)։
գրականությունը քաղաքական է
Այն իրավիճակը, որում մենք արդեն ավելի քան հարյուր տարի է ցիկլիկ կերպով հայտնվում ենք, նույնպես որոշակիորեն կառուցվել է գրականության մեջ