Յուրի Մանվելյան

Յուրի Մանվելյանը (ծ․ 1983) լրագրող է, խմբագիր։ 2010-ից գործող Epress.am լրատվական կայքի համահիմնադիրն ու ղեկավարն է, որը Հայաստանյան մեդիա դաշտում առանձնանում է իր սկզբունային դիրքորոշմամբ ՝ ազգայնական պրոպագանդայից հրաժարման, ինչպես նաև մարդու իրավունքների՝ հատկապես խոցելի փոքրամասնական խմբերի հարցերը  հետևողականորեն բարձրաձայնելով։ Սովորել է Սախորովի անվան թիվ 69 դպրոցում, 90-ականներին և 2000-ականներին բնակվել է  3-րդ  մասի Հայրենիք թաղամասում։ Ուսանել է Սլավոնական համալսարանում և Կովկասյան ինստիտուտում։ Հինգ տարի ծառայել է բանակում՝ որպես զինվոր, ապա սպա՝ մամուլի ծառայությունում։