COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն

 «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագիրը տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (Ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա», ERIM) և Մարդու իրավունքների տուն Երևանի (ՄԻՏ Երևան, HRHY) կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ, EU) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19 համաճարակի ընթացքում և դրանից հետո։ 

Հայաստանի ՓԵՆ կենտրոնը ծրագրի շահառու կազմակերպություններից է․ այս կայքը ստեղծվել է ծրագրի ՀԿ-ների թվայնացմանն ուղղված ենթադրամաշնորհի  շրջանակներում։  ՓԵՆ-ը տվյալ ծրագրի շրջանակներում նաև իրականացնում է իր արխիվների թվայնացման աշխատանքներ, ինչպես նաև առաջիկայում կազմակերպելու է իր անդամների համար թվայնացման և էլեկտրոնային գրաշուկայի վերաբերյալ դասընթաց։

Հունիսի 8-ին տեղի ունեցած մեր տարեկան ժողովին ներայացվեց դրամաշնորհային ծրագրի ընթացքը, որի շնորհիվ արդեն իսկ ստեղծվել և գործում է penarmenia.org կայքը։ Ներկաները ծանոթացան ծրագրի այլ մանրամասների և տեղեկատվություն ստացան նախատեսվող այլ միջոցառումների մասին։ 

Վարսեր Կարապետյանը ներկայացրեց «Մարդու Իրավունքների Տուն Երևան»-ի գործունեությունը, ողջունեց «Փեն»-ի անդամակցությունը կառույցին։ Նա հավաստիացրեց, որ թե' լրագրողներ, թե' գրողները կարող են վստահ լինել, որ հարկ եղած դեպքում «Մարդու Իրավունքների Տուն Երևան»-ը պատրաստ է նրանց տրամադրել իրավախորհրդատվական,  հոգեբանական, և իրավունքների պաշտպանություն ենթադրող այլ աջակցություն։  

Համառոտ ներկայացվեց փորձառու լրագրող Թագուհի Հակոբյանի դեպքը, որը քաղաքական դրդապատճառներով հեռացել է «Հրապարակ» թերթից և ներկայումս գործազուրկ է, թեև ստացել է «Փեն»-ից աջակցություն վերոնշյալ ծրագրի շրջանակներում, բայց մշտական աշխատանք դեռևս չունի։ Նա վարում է «Փեն»-ի ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև կայքի «Ետպատերազմական հարցախույց» շարքը։  

 

Հետևեք այս հոդվածի թարմացումներին՝ ծրագրի ընթացքից տեղեկանալու, ինչպես նաև հաշվետվություններին ծանոթանալու համար։