«Ձայն բարբառոն» այսօր տեղ հասցնողը մենք ենք

Ի՞նչ խոհեր ծնեց Ձեր մեջ Արցախյան երկրորդ պատերազմը, դրան հաջորդած մեր պարտությունը: 

Գեղարվեստականը՝ խոսքը, պատկերը, շատ ավելի հասանելի է ու հիշվող, քան վավերագրությունն ու վիճակագրությունը։ Հատկապես՝ հետպատերազմյան, վերաիմաստավորման շրջանում։ 

Պատերազմն ի՞նչ արտացոլում կարող է գտնել մեր գրականության մեջ:

Եթե գեղարվեստականը նաեւ չափավոր ու զուսպ լինի՝ մարդիկ ավելի տրամադիր կլինեն տարածել այն՝ սոցցանցերի կամ իրենց ասույթում մեջբերումների միջոցով։

Ինչպե՞ս եք պատրաստվում այն արտացոլել գրականության մեջ:

Գործը շատ է. սովորել ապրածն ու տեսածը հնարավորինս քիչ հուզականությամբ՝ հստակ թիրախավորելով, նաեւ ճիշտ «փաթեթավորելով» վերածել գեղարվեստականի, աշխարհին հասանելի դարձնել  բոլոր մեր իմացած լեզուներով, տարածել։ «Ձայն բարբառոն» այսօր տեղ հասցնողը մենք ենք։