Ալիս Տեր-Ղևոնդյան

Գրականագետ, դասախոս և թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը ծնվել է 1966թ․ Երևանում։ Բանասիրական գիտությունների թեկնածու է, գիտական հոդվածների և մենագրության հեղինակ։ 

Իսպաներենից  հայերեն է թարգմանել Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» և «Աստղադիտարանի արձակ» վեպերը, Կի՛նոյի «Մաֆալդան և ընկերները», արդի արգենտինացի գրողներ Դիեգո Տատյանի «Հետմիջօրե» պատմվածքների ժողովածուն, Մարիո Սամպաոլեսիի «Մալվիններ» և Աննա Արզումանյանի «Իմ անունը Հիմա է» պոետական վիպակները, ինչպես նաև ժամանակակից իսպանալեզու բանաստեղծների գործերի ընտրանիներ։ 

Տեր-Ղևոնդյանի իսպաներեն թարգմանությամբ  «Լեզուն հրդեհ է նաև․ 20 հայ արդի պոետներ» բանաստեղծական ժողովածուն տպագրվել է Արգենտինայում, Մեքսիկայում և Կոլումբիայում, Լ․Խեչոյանի ու Հ․ Երանյանի «Խոտերի մեջ լարը չէր երևում»  պատմվածքների ընտրանին և Մ․Պետրոսյանի «Ատրճանակը կրակեց»  բանաստեղծական ժողովածուն լույս են տեսել Արգենտինայում։

Ալիս Տեր-Ղևոնդյանը իսպանախոս PEN կենտրոնների հետ մեր կապերի պատասխանատուն է։

 

Բնագիրը դավաճանում է թարգմանությանը

Խորխե Լուիս Բորխես

«Ձայն բարբառոն» այսօր տեղ հասցնողը մենք ենք

Գեղարվեստականը՝ խոսքը, պատկերը, շատ ավելի հասանելի է ու հիշվող, քան վավերագրությունն ու վիճակագրությունը