Գոհար Աքելյան

Գոհար Աքելյանը ծնվել է 1990թ․-ին, կրթությամբ՝ բանասեր։ Աշխատանքային գործունեության հիմնական ուղղվածությունը ծրագրերի համակարգումն է։ Հեղինակել է մի շարք գրականագիտական և լրագրողական հոդվածներ, հետազոտություններ տեղական և միջազգային մեդիայի համար։ 2018 թվից հանդես է գալիս որպես բլոգեր-մայրիկ՝ կարևորելով ծնողավարության հայալեզու դաշտում առաջադեմ և ստեղծագործ խոսույթի առկայությունը։ 

 

Գրելը ինքդ քո սահմանները ճանաչելու եզակի հնարավորություն է, քանի որ բանավոր խոսքը աղավաղում է մտավոր ջանք գործադրելու սովորությունը։ Կարդալը անսահմանին ձգտումն է։

 

Մեր առաջին անելիքը ինքներս մեզ խաղաղություն առաջարկելն է

Մեր խաղաղությունը պիտի լինի ուժեղանալու, կրթվելու մասին, պահանջատեր լինելու մասին, հավասարը հավասարին խոսելու մասին