Գրիգ

Գրիգը (Գրիգոր Շաշիկյան) ծնվել է 1991 թվականին, Երևանում։ 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 2013-2015 թթ. սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» մագիստրոսական ծրագրով։ 2015-ից նույն ֆակուլտետի ասպիրանտ է։ 2016 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, շվեդերեն և ռուսերեն լեզուներով: 

Գրքեր

Հիսուսի կատուն, (պատմվածքներ), Երևան, «Անտարես», 2015, 2017, 2020

Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը, (վիպակ), Երևան, «Անտարես», 2019

Jesus’ Cat, (Stories), London, «Glagoslav Publications», 2019

Մրցանակներ

Երեք տարի անընդմեջ՝ 2012, 2013, 2014 թվականներին արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին։ 

2013 թվականին Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է Հակոբ Կարապենցի անվան պարգևի՝ 2011-2012 ուսումնական տարում դրսևորած բարձր առաջադիմության և ստեղծագործական ակտիվության համար:

2016 թվականին «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից արժանացել է Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի:   

2016 թվականին Գրիգին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար։ 

2020 թվականին «Հիսուսի կատուն» պատմվածքի համար Գրիգն արժանացել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի կողմից սահմանված «Խօսք Առ/Be Heard» մրցանակի։ 

Գրողի առաքելությունը՝ երբեք և ոչ մի դեպքում չընտելանալ ո՛չ կյանքին, ո՛չ մահվանը: