Հովհաննես Հովակիմյան

Ծնվել է 1998 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ Հայ  բանասիրության ֆակուլտետը, այժմ մագիստրոս է նույն ֆակուլտետի Հայ նորագույն գարականության ամբիոնում։ Այժմ «Զանգակ գրատների» ցանցի փոխտնօրենն է։ 2020 թվականից դասախոսում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Հայագիտության ամբիոնում․ կարդացվող դասընթացներ՝ «Խոսքի մշակույթ», «Հայոց լեզու և հայ գրականություն»։

Գրական մամուլում հրապարակվում է 2017 թվականից։ 2018 թվականին «Գրանիշ գրական համայնքի» կողմից արժանացել է «Տարվա հայտնություն», իսկ 2020 թվականին՝ «Լավագույն պատմվածք» մրցանակներին («Անժիկո» պատմվածքի համար)։ 2018 թվականին արժանացել է «Հակոբ Կարապենցի անվան մրցանակի»։ Առաջին գիրքը՝ (Չ)վեպ պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 2020 թվականին։ Ժողովածուի համար արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրական դրամաշնորհի։

Գրականության ու գրելուս շուրջ մտածելիս ինքս ինձ հարց եմ տալիս. ո՞րն է նպատակն ու վերջնակետը այս ամենի. առավել հարմար պատասխան չեմ գտնում, քան ինքնախաբեությունը։

Հատված (Չ)վեպից

Հա՜ փախչում ենք արտացոլումից՝ էդպես ազգովի

Խնդի՛րն է առաջին հերթին ծնում գրականությունը։ Իսկ խնդիր՝ ինչքան ուզեք