Մարինե Պետրոսյան

Մարինե Պետրոսյանի (ծնվ․ 1960թ ) առաջին գիրքը լույս է տեսել 1993թ՝ Հայաստանի անկախացումից երկու տարի անց։ Գրքի բանաստեղծությունները թարգմանվեցին ֆրանսերենի և շուտով Comp’Act հրատարակչությունը դրանք հրատարակեց Ֆրանսիայում (J’apporterai des pierres, 1995)․ Քաջալերված գրքի հաջողությամբ (մասնավորապես, գրախոսական էր տպագրվել հայտնի Le Monde օրաթերթում), Comp’Act-ը շուտով ֆրանսերեն հրատարակեց Պետրոսյանի երկրորդ գիրքը  (Erevan, 2003), որը նույնպես լավ արձագանք գտավ։ Այն ժամանակվանից ի վեր լույս են տեսել Պետրոսյանի ևս չորս ժողովածու՝ Հայաստանում, իսկ 2015թ․ արգենտինյան Audisea հրատարակչությունը տպագրեց Պետրոսյանի գիրքը՝ իսպաներեն։ 

Պետրոսյանը Հայաստանում հայտնի է նաև որպես էսսեիստ։ Նրա «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն թեժ բանավեճեր հարուցեց գրական շրջանակներում։ Այս էսսեում Պետրոսյանը ձևակերպում է անտիպոեզիան` պոեզիայի չնմանվող, պոեզիայի ընդունված ընկալումը հարցականի տակ դնող բանաստեղծությունը, որպես ժամանակակից հայ գրականության հիմնական ուղղություն։

 

Իմ սիրած բանաստեղծությունը բանաստեղծության նման չի 

 

Արժանապատիվ խաղաղության հասնելու համար մեր երկիրը պետք ա ոտքի կանգնի և ուժեղանա

Ու հիմա իմ նոր գրված տեքստերը ուղղված են նրան, որ փորձենք Հայաստանում ձևավորել նոր քաղաքական դիսկուրս։