Նարեկ Թոփուզյան

Ծնվել է 1980թ. մայիսի 19-ին: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 

2014թ. հունիսի 26-28-ը մասնակցել է «Հայ գրականության հիմնադրամի» կազմակերպած հայ ժամանակակից արձակագիրների համար նախատեսված վարպետության դասերին:

2017թ. մասնակցել է «Երևանյան գրքի փառատոնին» և արժանացել «Ապագա գրքի հանրայնացմանն աջակցելու համար» հավաստագրի:

2017թ. հրապարակվել է «Խաբել «Հայռուսգազարդին» վերնագրով պատմվածքների ժողովածուն:

2018թ. արժանացել է «Գրանիշ» գրական կայքի «Տարվա լավագույն արձակ» մրցանակին:

2020թ. արժանացել է «Գրանիշ» գրական կայքի «Տարվա լավագույն արձակ» մրցանակին:

Տպագրվել է «21 պատմվածք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա» ժողովածուներում, «Կայարան» տարեգրքում, «Ինքնագիր-9», «Գարուն», «Անդին», «Նորք» ամսագրերում, «Գրեթերթ» գրական թերթում, «Մշակութային հրապարակ» ամսաթերթում, «Գրանիշ» կայքում: 

 

Տեղի ունեցած պատերազմով իսպառ բացառվեցին ընկալման այլընտրանքները

Եթե որևէ մեկը ինձ ցույց կտա մի օրինակ, երբ գրողի գիրը կանգնեցրել է մի որևէ վերահաս պատերազմ․․․