Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գևորգ Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1964 թ. Երևանում: Առաջին պատմվածքը հրապարակել է 1980 թ. «Գրական թերթում»: Հայերեն հրապարակել է «Հրանտ» հուշագրություն-վեպը (2018), «Հրապարակ նկուղ» (2012), «Անաստված կինո թատրոն» (2018) և «Կարճ բարդիների հարցը» (2021) արձակի ժողովածուները: Հեղինակ և խմբագիր է մի քանի ոչ-գեղարվեստական գրքերի, ներառյալ անգլերեն «Արմենիա 3.0» (2020), ինչպես նաև «Բռնության մշակույթը Հայաստանում» (2021, խմբագիր, առաջաբան, համահեղինակ): Հեղինակել է նաև մի շարք էսսեներ, ներառյալ գրականությանը և կինոյին նվիրված: Իր ստեղծագործությունն արժանացել է մի շարք նշումների և պարգևատրումների, ներառյալ «Գրանիշ», «Ինքնագիր» գրական պարբերականների կողմից, Գալուստ Գյուլբենկյան հիմադրամի կողմից, «Դեկամերոն» գրական նախագծի կողմից և այլն: 

Անձնական կայք. http://gtergab.com/

«Ինչ հիմարություն ասես կարար մտքով անցկացներ: Չափ ու սահման չկար իր անպատկառ մտքին: Էլ հրաբուխ՝ Սևանից ժայթքող: Էլ կտտանքի մասնագետ հայ աղջիկ միլիցա: Էլ Փակ շուկայի վերացում: Էլ մատակարար աներձագ: Էլ Օպերայի կալանք»

Մարդկանց միջև հաշտություն պիտի լինի

Ազգերի միջև անհաշտությունն արհեստական և միտումնավոր քաղաքականություն է