ՓԵՆ-ը զարգացնում է իր անդամների էլեկտրոնային գրահրատարակչական կարողությունները

Նոյեմբերի 6-ին կայացավ «Թվայնացման և էլեկտրոնային գրահրատարակման կարողությունների երկշաբաթյա դասընթաց»-ի առաջին լսարանային պարապմունքը։ Դասընթացի նպատակը  մասնակիցներին տպագիր տեքստերի թվայնացման հմտությունների, ինչպես նաև հետագայում ինքնուրույն էլեկտրոնային գրահրատարակչությամբ զբաղվելու կարողությունների փոխանցումն է։ Դասընթացը վարեց ՓԵՆ անդամ, էլեկտրոնային գրահրատարակիչ Մարատ Յավրումյանը, որ նախ ներկայացրեց էլեկտրոնային գրահրատարկչության համառոտ պատմությունը, հայաստանյան և հայալեզու էլեկտրոնային գրաշուկայի առկա վիճակը և դրա զարգացման հնարավորությունները, ապա մասնակիցները գործնական պարապմունքի ընթացքում ստեղծեցին իրենց առաջին էլեկտրոնային գիրքը։ Դասընթացի ողջ տևողությունը երկու շաբաթ է՝ ներառյալ երկու լսարանային պարապմունք, առցանց խմբային և անհատական խորհրդատվություն, որ տրամադրվում է ըստ մասնակիցների կարիքների։ 

Դասընթացը կազմակերպվել է  «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։

Շնորհակալություն ենք հայտնում ԵՀՀ-ի մեր գործընկերներին իրենց տարածքն անվճար տրամադրելու համար։