Աղասի Թադևոսյան

Աղասի Թադևոսյանը ծնվել է 1966 թվին Երևանում: 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1995 թվականին պաշտպանել է գիտությունների թեկնածուի թեզը և ստացել դիպլոմ ազգագրություն/մշակութային մարդաբանություն մասնագիտությունից: Հետազոտական հիմնական հետաքրքրությունների շրջանակն է հետխորհրդային անցումային գործընթացների հասարակական մշակութային առումները, մշակութային արդիականացումը և արժեքային փոխակերպումները, քաղաքի մարդաբանությունը և առօրեականության մարդաբանությունը, քաղաքացիական շարժումները, սոցիալական շերտավորման գործընթացներն ու աղքատությունը, միգրացիոն գործընթացները:  Հեղինակ և համահեղինակ է 18 մենագրությունների : Հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով հրատարակել է ավելի քան 60 գիտական հոդվածներ: 2001 թվականից դասավանդում է ԵՊՀ Մշակութաբանության, Հնագիտության և ազգագրության ամբիոններում: Որպես ավագ գիտաշխատող աշխատում է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: 2012-2013 թթ. Ակադեմիական տարում որպես հետազոտող և Ֆուլբրայթի կրթաթոշակառու հրավիրվել է աշխատելու Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան (ԱՄՆ): 

Մարդու հոգու մեջ է պետք կարողանալ մտնել, ոչ թե նրա ազգային պատկանալելության կաղապարի

Այսօր հասարակությունը նոր գաղափարների ու իրավիճակից ելքերի մասին խոսքի կարիք ունի