ԳԻՐ ՈՒ ԿԻՆ․ Քննարկում Երևանի Գյոթե Կենտրոնում

«Գրականությունն անմիջականորեն առնչվում է գենդերին, դասակարգին, էթնիկ պատկանելությանը և ամեն ինչին։ Գոյություն ունի կանանց գրականություն և տղամարդկանց գրականություն։ Բանն այն է, որ մենք չենք ասում «տղամարդ գրող», սակայն կանայք պիտակավորվում են որպես «կին գրող»։ Ես խնդիր չունեմ ինքս ինձ «կին գրող» անվանելու հետ։ Յուրաքանչյուրը գրում է իր դիտանկյունից և իմ դիտանկյունը կանացի դիտանկյուն է»,- «Գիր ու կին» քննարկման ժամանակ ասաց վրացի մրցանակակիր գրող և ֆեմինիստ Թամթա Մելաշվիլին։ Հանրային քննարկումը կազմակերպվել է երևանյան Գյոթե Կենտրոնի և ՓԵՆ Հայաստանի կողմից՝ ՔաղԳիրՓեն ծրագրի շրջանակներում, 2022թ․ հունիսի 10-ին։ Քննարկումը վարում էր ՓԵՆ Հայաստանի Կին գրողների կոմիտեի նախագահ Լուսինե Խառատյանը։

Արդյո՞ք գոյություն ունի «կանացի գրականություն», ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ մարտահարվերների են դիմակայում ժամանակակից կին գրողները, արդյո՞ք նրանք սակավ գնահատված են, քան տղամարդ հեղինակները, արդյո՞ք իրենց աշխատանքի կարևորությունն ապացուցելու կարիք ունեն։ Հանդիպմանը ներկա հայ և վրաց գրողներն ու հրատարակիչները և այլ մասնակիցներ քննարկեցին նմանատիպ հարցերի լայն շրջանակ։ ՓԵՆ Հայաստանի անդամ Ասյա Դարբինյանն ընթերցեց Թամթա Մելաշվիլու նոր վեպից իր թարգմանությամբ մի հատված։ Վեպը շուտով կհրատարակվի հայարեն՝ «Էջ» հրատարկչության կողմից։ 

Երևանյան Գյոթե Կենտրոնը մեր հավատարիմ բարեկամն ու գաղափարակիցն է, որին մշտապես երախտապարտ ենք տարիների դադարից հետո վերաբացված ՓԵՆ Հայաստանի առաջին հանրային միջոցառումն իր տանիքի տակ հյուրընկալելու համար (տես՝ Մեր համառոտ պատմությունը․ վերաբացում)։ 

Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել Երևանի Գյոթե Կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձեին, որ ի ուրախություն բոլորիս նաև հրաշալի գրական թարգմանչ է և գրականության իսկական նվիրյալ։ Նա մեծապես նպաստել է Հայաստանում ոչ միայն հայ-գերամանական մշակությաին կապերի խորացմանը, այլև բազմակողմանի՝ մասնավորապես հայ-վրաց-գերմանական մշակութային երկխոսության կայացմանը։ Հարկ է նշել, որ Նաթիա Միքելաձեն Թամթա Մելաշվիլիի «Համրանքախաղ» վեպի վերացերենից դեպի գերմաներեն թարգմանիչն է։ 

Հավելենք, որ գենդերային քաղաքականությունը հանդիսանում է ՓԵՆ Հայաստանի չորս գերակա ուղղություններից մեկը (տես՝  Տարեկան ժողով 2022)։